Նորաձեւ շարֆեր աշնան համար

0

Շարֆը կնոջ զգեստապահարանի յուրօրինակ աքսեսուարներից է, որը լրացուցիչ նրբագեղություն եւ հմայք է հաղորդում այն կրողին։ Եվ եթե տարվա տաք եղանակներին կարող ենք առանց շարֆի, ապա աշնանն ու ձմռանը չի ստացվի։  Նորաոճ այս աքսեսուարը ցուրտ եղանակին առավել քան տեղին է, ուստի առաջարկում ենք ծանոթանալ սեզոնի նորաձեւ միտումներին եւ աշնան համար մի գեղեցիկ շարֆ ընտրել։

Այս տարվա համար ոճաբաններն առաջարկում են ամենատարբեր տիպի եւ ոճի շարֆեր, որոնք ներկայացնում ենք ստորեւ.

Նուրբ կտորներից, մորթուց, աբստրակտ եւ երկրաչափական նախշերով, կենդանական պատկերներով, հաստ եւ բարակ, երկար եւ կարճ. ընտրության լայն հնարավորություն ունեք։

 

Գործված եւ մորթյա շարֆերն առավել արդիական կլինեն ձմռանը կամ էլ խորը աշնանը։

Աղբյուրը՝ News.am

Leave A Reply

Your email address will not be published.