«Կարիբյան ծովի ծովահենները» ֆիլմի սցենարիստներից Ստյուարտ Բիթին հայտարարել է, որ Ջոնի Դեփը չի մասնակցելու ֆիլմի հաջորդ մասերի նկարահանումներին:
Բիթին նշել է, որ ֆիլմի հեղինակները որոշել են արմատական փոփոխություններ կատարել նախագծում:
Բացի այդ, ֆիլմի սցենարիստների որոշման վրա ազդել է նաև Դեփի տարիքը, ով 55 տարեկան է, փոխանցում է «vz.ru»-ն: