Հոկտեմբերի 22-24-ը Երևանում անցկացվեց Եվրասիական գործընկերության միջազգային 3.րդ համաժողովը

0

Հոկտեմբերի 22-24-ը Երևանում անցկացվեց Եվրասիական գործընկերության միջազգային երրորդ համաժողովը, որի կազմակերպիչներն էին «Եվրասիական գործընկերության միջազգային ֆորում» հասարակական կազմակերպությունը և Ռուսաստանի Դաշնության արդյունաբերության և առևտրի նախարարությունը:

Համաժողովի շրջանակներում Ռուսաստանի հայերի միության նախագահ, Եվրասիական գործընկերության միջազգային երրորդ համաժողովի համակարգող կոմիտեի նախագահ, ՅՈւՆԵՍԿՕ–ի բարի կամքի դեսպան Արա Աբրահամյանի հրավերով Երևանում էին գտնվում Ռուսաստանի Դաշնության նախագահի խորհրդական Սերգեյ Գլազևը, Նյու Յորքի նախկին քաղաքապետ, ԱՄՆ նախագահի՝ կիբեռանվտանգության հարցերով խորհրդական Ռուդոլֆ Ջուլիանին, Ռուսաստանի Դաշնության արդյունաբերության և առևտրի նախարարի տեղակալ Գեորգի Կալամանովը, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը, եվրասիական և եվրոպական երկրների պատվիրակություններ: Հոկտեմբերի 22-ին հյուրերին սպասում էր մշակութային ծրագիր, մասնավորապես Ռուդոլֆ Ջուլիանին եղավ Ծիծեռնակաբերդում, գրառում կատարեց թանգարանի այցելուների հուշամատյանում: Հյուրերը եղան մայրաքաղաք Երևանի տեսարժան վայրերում:

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի խորհրդական Սերգեյ Գլազևը, Public.am-ին տված բացառիկ հարցազրույցում, նշեց, որ մեծ ակնկալիքներ ունի Եվրասիական գործընկերության միջազգային երրորդ համաժողովից:

Մանրամասները Դինայի հետ՝ Public-ի եթերում:

Leave A Reply

Your email address will not be published.