Իլոն Մասքը պատրաստվում է գործարկել Tesla Model Y էլեկտրական քրոսովերի արտադրությունը

0

Tesla ընկերության ղեկավար Իլոն Մասքը հավանություն է տվել Model Y էլեկտրական քրոսովերի եզրափակիչ նախատիպին, դրանով իսկ այն նախագծման փուլից տեղափոխելով արտադրության փուլ: Այդ մասին հայտնել է The Verge պորտալը:

Image result for Tesla Model Y

«Մենք զգալի առաջընթացի ենք հասել Model Y-ի թողարկման նախագծի իրագործման հարցում»,- Մասքի խոսքը մեջբերում է պորտալը: Միեւնույն ժամանակ Tesla-ի ղեկավարը նշել է, որ նոր էլեկտրամոբիլի լայնամասշտաբ արտադրությունը կսկսվի 2020 թվականից ոչ շուտ: Թեեւ ավելի վաղ Մասքը խոստացել էր նոր կանաչ քրոսովերը ցուցադրել հաջորդ տարվա մարտին:

Tesla-ի ղեկավարը չի բացահայտել Model Y-ի նախագծին վերաբերող ոչ մի մանրամասնություն, բայց արտադրության ամսաթվի տեղափոխման պատճառներից մեկը, The Verge-ի կարծիքով, այսօրվա դրությամբ անհրաժեշտ արտադրական տարածքների բացակայությունն է:

Ներկայում Ֆրիմոնտեում (Կալիֆոռնիայի նահանգ) գտնվող ավտոգործարանն աշխատում է իր հնարավորությունների առավելագույնով: Ղեկավարությունը նույնիսկ ստիպված է եղել այս տարվա սկզբին հիմնական մասնաշենքի կողքին հսկայական վրան տեղակայել, որպեսզի Model 3 էլեկտրամոբիլի արտադրությունը հասցնի նախանշված ծավալներին:

Related image

Աղբյուրը՝ 3.MILION Magazine

Leave A Reply

Your email address will not be published.