«Նովոստի–Արմենիա» մամուլի կենտրոնում կկայանա ՌԴ նախագահի խորհրդական Սերգեյ Գլազևի և ՌՀՄ նախագահ Արա Աբրահամյանի ասուլիսը

0

Երեքշաբթի` հոկտեմբերի 23–ին, ժամը 15։00–ին «Նովոստի–Արմենիա» մամուլի կենտրոնում տեղի կունենա ՌԴ նախագահի խորհրդական, հայտնի տնտեսագետ Սերգեյ Գլազևի և Ռուսաստանի հայերի միության նախագահ, Եվրասիական գործընկերության միջազգային երրորդ համաժողովի համակարգող կոմիտեի նախագահ, ՅՈւՆԵՍԿՕ–ի բարի կամքի դեսպան Արա Աբրահամյանի մամուլի ասուլիսը։

Ասուլիսի թեման է Հայաստանում հոկտեմբերի 22–24–ն անցկացվող Եվրասիական գործընկերության միջազգային երրորդ համաժողովը, հայ–ռուսական տնտեսական և քաղաքական հարաբերությունների զարգացումը։

Եվրասիական գործընկերության միջազգային երրորդ համաժողովն անցկացվում է «Եվրասիական գործընկերության միջազգային ֆորում» հասարակական կազմակերպության, որը «Եվրասիական շաբաթ 2018» միջազգային ցուցահանդեսային համաժողովի ռազմավարական գործընկերն է, ու Ռուսաստանի արդյունաբերության և առևտրի նախարարության նախաձեռնությամբ։ Համաժողովն անցկացվում է Հայաստանի կառավարության և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աջակցությամբ։

«Նովոստի–Արմենիա» գործակալության հասցեն է`

Երևան, Փ. Բյուզանդի 1/3, 4–րդ հարկ։

Հեռախոսահամարներ` 52-82-02, 52-40-80

Email: [email protected]։

Leave A Reply

Your email address will not be published.