Հնդկաստանում կապիկները աղյուսներով հարվածելով սպանել են տղամարդուն

0

Հնդկաստանում կապիկները աղյուսներով հարվածելով սպանել են 72-ամյա տղամարդուն, փոխանցում է «Газета»-ն՝ վկայակոչելով Sky News-ն։

Միջադեպը տեղի է ունեցել Ուտար Պրադեշ նահանգի Տիկրի քաղաքում։ Նշվում է, որ տղամարդը չոր ճյուղեր էր հավաքում, երբ հանդիպել է կապիկների խմբին։

Ոստիկանության փոխանցմամբ՝ կապիկները տղամարդու վրա են նետել աղյուսները, որոնք հավաքել էին լքված շենքից։

Թոշակառուն մահացել է գլխին ու կրծքին ստացած վնասվածքներից։

Leave A Reply

Your email address will not be published.