Kyocera ընկերությունը թողարկել է աշխարհում ամենաբարակ հեռախոսը
Kyocera ընկերությունը թողարկել է KY-O1L հեռախոսը, որը ներկայանում է որպես աշխարհում ամենաբարակ հեռախոս։ Նորույթը շատ հեշտությամբ տեղավորվում է դրամապանակում։
Հեռախոսը վաճառքում կհայտնվի հաջորդ ամիս։
Հեռախոսի հաստությունը կազմում է 5.3մմ, իսկ քաշը՝ 47 գրամ։
Հեռախոսի բարակությունը թույլ չի տվել ունենալ տեսախցիկ ու հավելվածների հնարավորություն, սակայն այն ունի որոնողական համակարգ։
Հեռախոսի արժեքը կլինի 300 դոլար։