Չինաստանը Հայաստանին նվիրաբերեց շտապ բուժօգնության 200 ավտոմեքենա (Լուսանկար)

0

Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունը Հայաստանի Հանրապետությանը նվիրաբերեց շտապ բուժօգնության 200 ավտոմեքենա. հանձնման հանդիսավոր արարողությունը տեղի ունեցավ Երևանում, ներկա էին ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը, Հայաստանում Չինաստանի արտակարգ և լիազոր դեսպան Թիեն Ըրլոնգը և այլք:

Image result for Չինաստանը Հայաստանին նվիրաբերեց շտապ բուժօգնության 200 ավտոմեքենա

«Այս առիթով հղում եմ իմ ջերմագին շնորհավորանքները: Առողջապահության ոլորտում համագործակցությունը հայ-չինական համագործակցության կարևոր մասն է և չինական կողմը կարևորում է Հայաստանի առողջապահության զարգացումը: 2011 թվականից Հայաստանին նվիրաբերված շտապօգնության 88 ավտոմեքենանները կարևոր դերակատարություն ունեցան առողջապահության զարգացման և շտապ բուժօգնության ծառայությունը բարելավելու գործում: Այս ծրագրով այժմ նոր սերնդի շտապ բուժօգնության 200 ավտոմեքենաներ ենք նվիրաբերում: Այն խոշորագույններից մեկն է Չինաստանի միջազգային բարեգործական նմանօրինակ ծրագրերի մեջ»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ ասաց դեսպանը:

Հայաստանում Չինաստանի արտակարգ և լիազոր դեսպանը շնորհակալությունը հայտնեց Չինաստանի միջազգային համագործակցության զարգացման հիմնադրամին, Հայաստանի առողջապահության նախարարությանը, ինչպես նաև չինական կողմից ծրագրի իրականացման բոլոր պատասխանատուներին:

Image result for Չինաստանը Հայաստանին նվիրաբերեց շտապ բուժօգնության 200 ավտոմեքենա

Դեսպանը տեղեկացրեց, որ նպատակ ունենալով արագ ապահովել հայկական շահառու կազմակերպությունների աշխատակիցների կողմից շտապ բուժօգնության մեքենաների և դրանցում տեղակայված սարքավորումների հետ ծանոթացումը, չինական կողմի նախաձեռնությամբ արտադրող ընկերությունը ուղարկել է մասնագետների: Արդյունքում, մոտ 350 բժիշկ, բուժքույր և վարորդ անցել է մասնագիտական վերապատրաստում:

Դեսպանը համոզմունք հայտնեց, որ հայ մասնագետներն առավելագույն ջանքեր կգործադրեն ազգաբնակչության շտապ բուժօգնության կազմակերպման, մարզերում շտապ բուժօգնության հասանելիության ապահովման և կանչերի առավել մեծ քանակի սպասարկման գործընթացում այս մեքենաների արդյունավետ օգտագործման համար:

Image result for Չինաստանը Հայաստանին նվիրաբերեց շտապ բուժօգնության 200 ավտոմեքենա

«Չնայած այն հանգամանքին, որ մեր երկու երկրները հեռու են գտնվում իրարից, մեր ժողովուրդների բարեկամությունը դարերի պատմություն ունի: Չինաստանի աջակցությունը Հայաստանին իրականացվում է անշահախնդիր: Համոզված եմ, որ Չինաստանն ու Հայաստանը կշարունակեն համագործակցությունը տարբեր ոլորտներում և հայ-չինական կապերը կլինեն շարունակական ու ամուր»,-ասաց դեսպանը:

Աղբյուրը՝ BAVNEWS

 

Leave A Reply

Your email address will not be published.