Ամերիկացի որսորդը, ով սկյուռիկ էր սպանել և կերել նրա ուղեղը, վարակվել է մահացու վտանգավոր հիվանդությամբ

0

Ամերիկացի որսորդը, ով սկյուռիկ էր սպանել և կերել նրա ուղեղը, վարակվել է մահացու վտանգավոր հիվանդությամբ՝ գրում է Live Science-ը։

Image result for սկյուռիկ

61-ամյա տղամարդը հոսպիտալացվել է 2015թ․ Ռոչեսթեր քաղաքում՝ տեղաշարժման բարդության, մտքերի խառնաշփոթության և ճանաչողական ունակությունների նվազման գանգատներով։ Հետազոտությունը ցույց է տվել, որ տղամարդու մոտ զարգանում է Քրեյցֆելդ Յակոբի հիվանդությունը։ Այս հիվանդությունը նաև հայտնի է որպես կովի կատաղություն և շատ հազվադեպ է հանդիպում։ Հիվանդությունը բնորոշվում է գլխուղեղի բջիջների ոչնչացմամբ։

Հայտնի չէ, տղամարդը մտադրված է կերել սկյուռիկի գլուխը, թե այն ուղղակի խառնվել է մարմնի մնացած մասերի հետ։

Բժիշկներին չի հաջողվել փրկել տղամարդու կյանքը։

Leave A Reply

Your email address will not be published.