Օրվա բաղադրատոմս. Ջեռոցում պատրաստված կարտոֆիլ
Ֆրանսիացիներն այս ուտեստի բոլոր բաղադրիչները նախապատրաստել են տանը, բայց պատրաստելու համար այն տարել են մոտակա հացի փուռ. այնտեղ կարտոֆիլը պատրաստել են ջեռոցում՝ հացի հետ միասին: Վստահեցնում ենք՝ տանը ջեռոցում պատրաստած Բուլանժերը կստացվի նույնքան լավը:

Բաղադրիչներ
1. Կարտոֆիլ – 1 կգ
2. Սոխ – 2 հատ
3. Կարագ – 60 գ
4. Բանջարեղենի արգանակ – 200 մլ
5. Կաթ – 200 մլ
6. Աղ, սև պղպեղ
Պատրաստման եղանակը
1. Մաքրել և շատ բարակ օղակաձև կտրատել կարտոֆիլը: Օղակաձև կտրատել նաև սոխը: Կարտոֆիլին աղ և պղպեղ ցանել:
2. Թխման համար նախատեսված տապակը պատել կարագով: 20 գրամը բավարար կլինի միջին տապակի համար: Շարել մեկ շարք կարտոֆիլ, հետո՝ սոխ, կրկնել մի քանի անգամ:
3. Հատկապես հավասարաչափ շարել կարտոֆիլի վերջին շարքը. այն պետք է շատ գեղեցիկ տեսք ունենա: Կարոտֆիլին ավելացնել տաք կաթի հետ խառնած տաք արգանակը: Խառնուրդը պետք է հասնի վերևի շերտին, բայց չծածկի այն: Մինչև ջեռոցը դնելը վերևի շերտի վրա հալեցրած կարագ լցնել:
Տապակը ծածկել փայլաթիթեղով և կարտոֆիլը 40 րոպե եփել 200 աստիճան տաքացրած ջեռոցում: Հետո հանել փայլաթիթեղը, իջեցնել ջերմաստիճանը՝ մինչև 180 աստիճան, և թխել ևս 40 րոպե: