Մահացել է Microsoft-ի հիմնադիրներից Փոլ Ալենը
Հոկտեմբերի 15-ին 65 տարեկան հասակում վախճանվել Է Microsoft ընկերության հիմնադիրներից մեկը՝ Փոլ Ալենը, քաղցկեղային հիվանդության դեմ պայքարից հետո: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է Vulcan ներդրումային ընկերության հրապարակած հայտարարության մեջ, ընկերություն, որը հիմնադրել Է Ալենը:
«Խորը վշտով հայտնում ենք մեր հիմնադիր Փոլ Ալենի մահվան մասին»,- նշված Է ընկերության կայքում զետեղված հաղորդագրության մեջ:
Ալենը Microsoft-ը Բիլ Գեյթսի հետ հիմնադրել Է 1975 թվականին: Այն բանից հետո, երբ նրա մոտ առաջին անգամ լիմֆոմա ախտորոշեցին, Ալենը հարկադրված Էր հեռանալ ընկերությունից: Ընդսմին նա պահպանել Է կորպորացիայի բաժնետոմսերի մեծ փաթեթի վերահսկողությունը եւ շարունակել Է զբաղվել ակտիվ հասարակական գործունեությամբ: Ալենը կանոնավոր կերպով գումարներ Էր տրամադրում բարեգործական ծրագրերի, հովանավորում Էր գիտական հետազոտություններ եւ Սիեթլում հիմնել Է Գիտական ֆանտաստիկայի թանգարանը: Այս տարվա մարտին Forbes-ի հրապարակած՝ միլիարդատերերի ցուցակում գործարարն զբաղեցրել Է 44-րդ հորիզոնականը՝ շուրջ 20,5 միլիարդ դոլար կարողությամբ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: