Քայլի Ջենները կրկին մեծացրել է շուրթերի ծավալը
3 ամիս առաջ Քայլի Ջենները հայտարարել էր, որ հրաժարվում է իր հաստ շուրթերից՝ ավելի բնական տեսք ունենալու համար: Իսկ օրեր առաջ Քայլին նոր սելֆի է հրապարակել սոցցանցում, որտեղ կրկին մեծ ծավալի շուրթերով է:
Քայլին շնորհակալություն է հայտնել մասնագետներին, որոնք ուշ երեկոյան համաձայնել են հատուկ միջամտություն անել ու կրկին մեծացնել իր շուրթերի ծավալը:
Քայլին շուրթերն առաջին անգամ մեծացրել է 16 տարեկանում, այն բանից հետո, երբ նրա ընկերը կասկած է հայտնել, որ բարակ շուրթերով նա չի կարողանա համբուրվել: