Սկանդալ. Աֆրիկայում առևանգվել է ամենաերիտասարդ միլիարդատերը
Տանզանիայում զինված անձինք առևանգել են Աֆրիկայի ամենաերիտասարդ միլիարդատիրոջը՝ 43-ամյա Մոհամեդ Դևջիին, որի կարողությունը գնահատվել է 1.5 մլրդ դոլար:
Ըստ նախնական տվյալների՝ առևանգողները եղել են սպիտակամորթներ, որոնք Դևջիին իրենց մեքենան նստեցնելուց առաջ մի քանի անգամ օդ են կրակել:
Պարբերականը հավելում է, որ Տանզանիայում ծնված Դևջին ուսանել է Վաշինգտոնում: 2013թ. նա դարձել է Forbes-ի շապիկին հայտնված առաջին տանզանիացին: Հատկանշական է, որ միլիարդատերը 2016թ. ստորագրել է փաստաթուղթ, որով պարտավորվել է իր կարողության կեսը տրամադրել բարեգործությանը:
Աղբյուրը՝ magnis.news