Սելենա Գոմեսը կրկին հոգեկան անկայուն վիճակում
Սելենա Գոմեսը կրկին հայտնվել է դեպևեսիայի շեմին: Երգչուհու մտերիմների խոսքով՝ 26-ամյա աստղն այս երկու շաբաթների ընթացքում արդեն երկու անգամ էմոցիոնալ ցնցում է ունեցել:
Առաջինը եղել է սեպտեմբերի վերջին: Նրան անմիջապես տեղափոխել են Cedars-Sinai բժշկական կենտրոն, որտեղ նա մի քանի օր է անցկացրել: Այնունամենայնիվ, անցած շաբաթ երգչուհու մոտ նույն խնդիրներն են ի հայտ եկել, սակայն ընկերների խոսքով՝ այս անգամ վիճակն ավելի վատ էր:
TMZ-ի փոխանցմամբ՝ Սելենան փորձել է լքել հիվանդանոցը, սակայն բժիշկները նրան թույլ չեն տվել, որից հետո նա բարկացել է եւ փորձել կտրել ձեռքերին ամրացված սարքավորումները:
Օրեր առաջ Սելենան Instagram-ում ուղիղ եթերով շփվել է երկպագուների հետ: Անկեղծ զրույցի ընթացում երգչուհին խոստովանել է.
«Դեպրեսիան եւ անհանգստությունն ինձ առաջնորդել են, որ ես անեմ իմ կյանքի կարեւորագույն քայլերը»:
Ավելի վաղ համացանցում տարածվել էին Սելենայի նախկին բոյֆրենդի՝ Ջասթին Բիբերի ամուսնության լուրերը: Շատերը երգչուհու հոգեկան վիճակը կապում են նաեւ այդ իրողության հետ: