Հայտնի է «Ոսկե գնդակի» հավակնորդների չորրորդ հնգյակը
Ֆրանսիական «France Football» պարբերականը հրապարակել է «Ոսկե գնդակի» հավակնորդների չորրորդ հնգյակը, որում ընդգրկվել են Ուգո Լյորիսը («Տոտենհեմ»), Մարիո Մանջուկիչը («Յուվենթուս»), Սադիո Մանեն («Լիվերպուլ»), Մարսելոն (Ռեալ) և Կիլիան Մբապեն (ՊՍԺ): Վերջինս հավակնում է ստանալ նաև տարվա լավագույն երիտասարդ ֆուտբոլիստի կոչմանը:
Մինչ այս հնգյակը ներկայացվել էր ևս 15 ֆուտբոլիստ` Ալիսոն («Լիվերպուլ»), Սերխիո Ագուերո («Մանչեսթեր Սիթի»), Էդինսոն Կավանի (ՊՍԺ), Գարետ Բեյլ («Ռեալ»), Կարիմ Բենզեմա («Ռեալ»), Քրիշտիանու Ռոնալդու («Յուվենթուս»), Քևին դե Բրույնե («Մանչեսթեր Սիթի»), Ռոբերտ Ֆիրմինո («Լիվերպուլ»), Դիեգո Գոդին («Ատլետիկո»), Տիբո Կուրտուա («Ռեալ»), Անտուան Գրիզման (Ատլետիկո), Էդեն Ազար («Չելսի»), Իսկո («Ռեալ»), Հարի Քեյն («Տոտենհեմ»), Նգոլո Կանտե («Չելսի»):