Աննա Հակոբյան. «Փամփուշտներից զարդեր կնվիրենք մեր ակցիայի մասնակիցներին»

0

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կինը՝ Աննա Հակոբյանը, «Կանայք հանուն խաղաղության» ակցիայի մասնակիցների հետ Արցախ կատարած ուղևորության շրջանակում այցելել է առաջնագիծ։ Այդ մասին հայտարարություն է տարածել նրա գրասենյակը։

Աննա Հակոբյանը հատարարել է, որ առաջնագծի մարտական դիրք այցելելու համար ակցիայի մասնակիցները կստանան փամփուշտներից ձուլված զարդեր: Վարչապետի կինը նշել է, որ Երևանում վարպետ կա, որը փաշփուշտներից զարդեր է պատրաստում:

«Ես այդ մասին միայն վերջերս եմ իմացել, և ինձ մոտ գաղափար ծնվեց. դրանք կդառնան «Կանայք հանուն խաղաղության» ակցիայի խորհրդանիշը։ Բոլոր նրանք, ովքեր կմիանան մեր արշավին, կստանան այդ զարդերից,»,- ասել է Հակոբյանը:

Վարչապետի կինը վստահություն է հայտնել, որ մայրական անսահման սիրո ջերմությունից կհալվեն աշխարհի բոլոր փամփուշտները, ինչն էլ նշանակում է՝ որքան շատ կանայք միանան ակցիային, այնքան ավելի շատ փամփուշտներ կանհետանան երկրի երեսից:

Առաջնագիծ այցելելուց հետո ակցիայի մասնակիցներին հոկտեմբերի 7-ին ընդունել է ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը:

Image result for Աննա Հակոբյան

Leave A Reply

Your email address will not be published.