Բռնաբարության մեջ մեղադրվող Քրիշտիանու Ռոնալդուին զրկել են Պորտուգալիայի ազգային հավաքականի օգտին առաջիկա մի քանի խաղերին մասնակցելու իրավունքից:
Սեպտեմբերի վերջին պարզ դարձավ, որ 34-ամյա Քեթրին Մայորգին մեղադրում է ֆուտբոլիստին՝ 2009 թվականին իր բռնաբարելու մեջ:
Լեսլի Սթովալը, ով ամերիկուհի մոդել Մայորգայի փաստաբանն է, այսօր տեղեկացրել է, որ իր հետ կապվել է մեկ ուրիշ կին` հայտարարելով, որ հարձակվողն իր նկատմամբ ևս սեռական ոտնձգություն է կատարել:
Ռոնալդուն հերքում է բոլոր մեղադրանքները: