Ով է Ազնավուրի հրաժեշտին հնչած երգի հեղինակը. տեսանյութ

0

Հունիսի 5-ին Փարիզում տեղի ունեցավ ֆրանսահայ մեծն շանսոնյե Շառլ Ազնավուրին նվիրված Ազգային հարգանքի տուրքի արարողությունը։ Շանսոնյեի աճյունը՝ փաթաթված Ֆրանսիայի դրոշով, Հաշմանդամների պալատի բակ դուրս բերվեց Դլե Յաման երգի մեղեդիների ներքո։

Հարգանքի տուրքի արարողության ժամանակ հնչեց ևս մեկ հայերեն երգ, որն այնքան էլ ծանոթ չէր հայ հանրությանը, բայց իր երաժշտությամբ, խոսքերով ու ֆրանսիացի զինվորականի կողմից գեղեցիկ կատարմամբ հուզեց բոլորին։

Այսպես, երգը կոչվում է «Հայկական վալս», որը կատարում է Ֆրանսիայում հիմնադրված Bratsch երաժշտական համույթը։

Խումբը հիմնադրվել է 1972թ․-ին կիթառահար Դեն Ղարիբյանի ու ջութակահար Բրունո Ժիրարդի կողմից։ Այն մինչ այժմ թողարկել է ավելի քան 10 ալբոմ։

Bratsch-ի երաժշտությունը բազմազան է, որի վրա ազդեցություն է ունեցել ջազը, հայկական, ռուսական, հունական, ռոմա երաժշտությունը։

Խմբի առաջին ալբոմը՝ Sans Domicile Fixe թողարկվել է 1990թ․-ին, որը նրան մեծ ճանաչում է բերել։ Bratsch-ն իր «Plein du Monde» ալբոմի թողարկման համար համագործակցել է բազմաթիվ հայտնի աստղերի հետ, որոնցից էր նաև Ազնավուրը։ Խմբի հետ Ազնավուրը կատարել է «La Goutte D’eau» երգը (Ջրի կաթիլ)։ Երգը Ազնավուրը կատարում է ֆրանսերեն, իսկ Դեն Ղարիբյանը՝ հայերեն։

Աղբյուրը՝ life.panorama.am

Leave A Reply

Your email address will not be published.