Բարսելոնայում տեղի կունենա Մոնսերատ Կաբալիեի հուղարկավորությունը
Բարսելոնայում հոկտեմբերի 8-ին տեղի կունենա աշխարհահռչակ իսպանացի օպերային երգչուհի Մոնսերատ Կաբալիեի հուղարկավորությունը: Արարողությունը պետք է կայանա տեղական ժամանակով ժամը 12:00-ին Կատալոնիայի մայրաքաղաքի թաղման ծեսերի կենտրոնում:
Կաբալիեին հողին կհանձնեն Բարսելոնայի Սան Անդրեու գերեզմանատանը՝ նրա ծնողների կողքին, հայտնում է «ТАСС»-ը: