Toyota-ն հետ Է կանչում ավելի քան 2,4 մլն հիբրիդային ավտոմեքենա

0

Toyota ճապոնական ավտոկոնցեռնն ամբողջ աշխարհից ավելի քան 2,4 մլն հիբրիդային ավտոմեքենա Է հետ կանչում շարժիչների հետ կապված խնդրի պատճառով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հոկտեմբերի 5-ին հայտնել Է ընկերության մամուլի ծառայությունը: Նշվում Է, որ հետկանչի ենթակա Է տարբեր մոդելների 2,43 մլն ավտոմեքենա, ներառյալ հայտնի Prius-ը:

Հաղորդվում Է, որ Ճապոնիայում հետ Է կանչվելու մոտավորապես 1,25 մլն ավտոմեքենա, ԱՄՆ-ում՝ 830 հազար մեքենա ու եւս 290 հազար ավտոմեքենա՝ Եվրոպայում: Ընկերության տվյալների համաձայն, արձանագրված անսարքությունը «կարող Է հանգեցնել շարժիչի ինքնաբերական անջատման»: Այս անսարքության հետ կապված միջադեպերի վերաբերյալ մինչ այժմ տեղեկատվություն չի ստացվել, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Image result for toyota

Leave A Reply

Your email address will not be published.