Ալկոհոլի նույնիսկ փոքր քանակությունը մեծացնում է օնկոլոգիայի զարգացման վտանգը
Ալկոհոլի նույնիսկ փոքր քանակությունը մեծացնում է օնկոլոգիայի զարգացման վտանգը: Այսպիսի եզրահանգում են կատարել Նոր Զելանդիայի Օտագո համալսարանի մասնագետները:
Ինչպես հայտնում է Addiction ամսագիրը, օրական նույնիսկ մեկ բաժակ գինին, այսինքն՝ 200-250 գրամը կանանց մոտ կրծքագեղձի զարգացման հավանականությունը 16 տոկոսով մեծացնում է: Դրանից բացի, ալկոհոլի օգտագործումը փոխկապված է բերանի խոռոչի, կոկորդի, կերակրափողի, հաստ եւ բարակ աղիքի քաղցկեղի զարգացման մեծ հավանականության հետ: Ընդ որում՝ փորձագետները համակարծիք են, որ իր հասանելիության պատճառով ալկոհոլն անգամ թմրանյութերից ավելի վտանգավոր է:
Մասնագետների մեծ մտահոգությունն է հարուցում նաեւ շաբաթվա վերջին «ուրբաթօրյա» ալկոհոլամոլությունը, որը առողջության համար վտանգներ է պարունակում:
Աղբյուրը ՝ News.am