2019թ. «Ավրորա» մրցանակի հերոսների անունները կհայտարարվեն 2019թ. ապրիլի 24-ին

0

«Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը հայտարարում է «Ավրորա» մրցանակի առաջադրումների փուլի ավարտը։

Առաջադրումների փուլը պաշտոնապես մեկնարկել է հունիսին՝ «Ավրորա» մրցանակի երրորդ դափնեկրի՝ ռոհինջա ակտիվիստ և մարդու իրավունքների պաշտպան Չո Լա Աունի անվան ազդարարմամբ, ինչից հետո ստացվել է 719 առաջադրում, որոնք ներկայացրել են 523 թեկնածուների։ Չորրորդ մրցանակի առաջադրումները կատարվել են վեց մայրցամաքներից և 72 երկրներից՝ ներառյալ Միացյալ Նահանգները, Ռուսաստանը, Գերմանիան, Իսպանիան, Սիրիան, Հարավաֆրիկյան Հանրապետությունը, Հայաստանը և Սինգապուրը։

IDeA հիմնադրամի հանրային կապերի բաժնից հայտնում են, որ «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության և «Ավրորա» մրցանակի համահիմնադիր Նուբար Աֆեյանն այս առթիվ նշել է. «Առաջադրումների գործընթացը վերահաստատում է մարդկության նկատմամբ մեր հավատը։ Ինչպես որ մեր գոյատևումը Հայոց ցեղասպանության տարիներին կախված է եղել օտար մարդկանց բարությունից, այնպես էլ այս թեկնածուները՝ լինելով սովորական մարդիկ, ցուցաբերում են միևնույն մարդկայնությունը՝ սեփական կյանքը վտանգի ենթարկելով հանուն այլոց պաշտպանության։ «Ավրորա» մրցանակի միջոցով մենք կարող ենք մեր երախտագիտությունը հայտնել նրանց՝ աջակցելով նրանց գործին և օգնելով փրկել շատերի կյանքը»։

2019թ. «Ավրորա» մրցանակի հերոսների անունները կհայտարարվեն 2019թ. ապրիլի 24-ին: Նույն տարում ավելի ուշ դրան կհետևի Երևանում կազմակերպված միջոցառումների շարքը, որում Հայաստանը պատվի կարժանացնի մրցանակի հերոսներին և կազդարարի «Ավրորա» մրցանակի չորրորդ դափնեկրին՝ ներգրավելով բոլորին աշխարհի առավել հրատապ հիմնախնդիրների շուրջ քննարկման։

Դենիս Մուկվեգեն՝ «Փանզի» հիվանդանոցի հիմնադիրը և տնօրենը, հիվանդների հետ մասնակցում է հիվանդանոցում տեղի ունեցող խնջույքին:

Image result for «Ավրորա» մարդասիրական նախաձեռնություն

Աղբյուրը՝  Life. Panarama.am

Leave A Reply

Your email address will not be published.