Փարիզի նորաձեւության շաբաթ.  Zuhair Murad-ի ցուցադրությունը

0

Փարիզի նորաձեւության շաբաթվա շրջանակում տեղի ունեցավ Zuhair Murad նորաձեւության տան ցուցադրությունը: Լիբանանցի հայտնի դիզայներ Զուհայր Մուրադը մշտապես ցուցադրություններին հաղորդում է արեւելյան հեքիաթի կոլորիտ:

Image result for  Zuhair Murad

Image result for  Zuhair Murad

Նրա մոդելավորած զգեստների մասին են երազում թե՛ հարսնացուները, թե՛ հոլիվուդյան աստղերը եւ թե՛ նորաձեւությամբ հետաքրքրված այլ կանայք:

Զուհայր Մուրադը ներկայացրեց այն, ինչ սպասելի էր, սակայն արեց դա իր ողջ շքեղությամբ: Շլացնող փայլերի հրավառություն, նրբաճաշակ ու թեթեւ կտորներ, էլեգանտ ու արիստոկրատ հանդերձանքներ. այս ամենը, թերեւս, ընդամենը արտացոլում էր սառցաբեկորի գագաթը:

Image result for  Zuhair Murad

Image result for  Zuhair Murad

 

Նորաձեւության տունը հիմնականում շեշտը դրել էր կարմիր ու սեւ, սեւ ու սպիտակ գույների համադրության վրա, բայց օգտագործել էր նաեւ որոշ պաստելային գույներ: Այս մոտեցումը հավասարակշռել էր ողջ ցուցադրությունը

Image result for  Zuhair Murad

Image result for  Zuhair Murad

Image result for  Zuhair Murad

Կարելի է փաստել, որ ցուցադրությունը արքայական էր, քանի որ հանդերձանքներից շատերը հիշեցնում էին հեքիաթից «պոկված» թագուհիների նախշազարդ կերպարներ: Այդ հանդերձանքների նախշերը կազմված էին փոքրիկ ու նուրբ քարերից,  որոնց փայլը շլացուցիչ էր: Վստահաբար, Zuhair Murad-ի այս ցուցադրությունը «հրավիրատոմս» է դեպի «արքայական գահ»:

Related image

Leave A Reply

Your email address will not be published.