Հայաստանի սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Լևոն Վահրադյանը պաշտոնանկ կլինի
Բաղրամյան պողոտայում հավաքված բազմության առաջ ելույթ ունենալով` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր հայտարարել է, որ իր աշխատակազմին հրահանգել է աշխատանքից ազատել ԲՀԿ-ական ու Դաշնակցական նախարարներին ու մարզպետներին:
Փաշինյանը հենց Բաղրամյան պողոտայում ստորագրել է մի շարք նախարարների` Հրաչյա Ռոստոմյանին, Արծվիկ Մինասյանին, Աշոտ Գրիգորյանին, Լևոն Վահրադյանին, Արթուր Խաչատրյանին պաշտոնից ազատելու մասին որոշումները։ Վահրադյանը նշանակվել էր մայիսին: Փաշինյանը հիշեցրել է, որ փաստաթղթերի ներքո դեռ պետք է ստորագրի ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը։
Աղբյուրը՝ Sport Panarama.am