ՀՀ կենտրոնական բանկը շրջանառության մեջ է դրել արծաթե հուշադրամները

0

ՀՀ կենտրոնական բանկը սեպտեմբերի 25-ից շրջանառության մեջ է դրել «Հայկական գորգ» շարքի «Վիշապագորգ», «Արևագորգ», «Արծվագորգ», «Խորանագորգ», «Խաչխորան գորգ», «Մեղվաբուն գորգ», «Կենաց ծառ գորգ», «Վահանով (վահանակիր) գորգ», «Որոտան գորգ», «Պռոշաբերդ գորգ» արծաթե հուշադրամները:

Այս մասին հայտնում են ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայությունից։

Հուշադրամների դիմերեսին պատկերված է ՀՀ զինանշանը և Ծաղկախաչ գորգի զարդանախշ (15-րդ դար, Վասպուրական):

Հուշադրամների դարձերեսին պատկերված են Վիշապագորգը (17-րդ դար, Արցախ), Արևագորգը (18-19-րդ դարեր, Արցախ), Ջրաբերդ արծվագորգը (19-րդ դարի վերջ, Արցախ), Խորանագորգը (19-րդ դար, Շիրակ), Խաչխորան գորգը (19-րդ դարի վերջ, Սյունիք), Մեղվաբուն գորգը (19-րդ դարի վերջ, Արցախ), Կենաց ծառ գորգը (19-րդ դարի վերջ, Արցախ), Վահանով (վահանակիր) գորգը (19-րդ դար, Տավուշ), Որոտան գորգը (19-րդ դար, Սյունիք) և Պռոշաբերդ գորգը (19-րդ դարի վերջ, Վայոց ձոր):

Կենտրոնական բանկը նոր հուշադրամներ է թողարկել

Տեխնիկական չափանիշները

Անվանական արժեքը         1000 դրամ

Մետաղը/հարգը                արծաթ 9250

Չափը                              32,5 × 48,0 մմ

Քաշը                               33,6 գ

Որակը                             պրուֆ

Դրամաշուրթը                   հարթ

Քանակը                           մինչև 500 հատ յուրաքանչյուր տեսակից

Էսքիզների հեղինակներն են Աննա Խաչատրյանը և Վարդան Վարդանյանը:

Հատվել են Լիտվայի դրամահատարանում:

Image result for ՀՀ կենտրոնական բանկը շրջանառության մեջ է դրել արծաթե հուշադրամները

Աղբյուրը՝ Life. Panarama.am

Leave A Reply

Your email address will not be published.