Ինչպես տարբերել բնական մեղրը «արհեստականից»

0

Վերջին ժամանակներում շուկայում հաճախ բնական մեղրի փոխարեն վաճառվում է արհեստական հավելումներով ոչ անարատ մեղր, որն օգուտի փոխարեն վնաս է հասցնում:

 

Նման մեղր պատրաստելիս օգտագործվում են տարատեսակ անորակ բաղադրիչներ, սակայն նա, ով իսկապես հոգ է տանում իր ու իր հարազատների մասին պետք է իմանա, թե ինչպես է պետք ընտրել մեղրը:

Ինչպես տարբերել բնական մեղրը «արհեստականից»

1.  Բնական, անարատ մեղրը, քաղցր համից բացի, պետք է նաև մի փոքր դառնություն ունենա և կոկորդում չոր հազ առաջացնի, ուստի մեղր գնելիս հարկավոր է անպայման փորձել այն:

2.   Բացի այդ, պարտադիր անհրաժեշտ է ստուգել մեղրի բույրը: Բնական մեղրն ունենում է նուրբ ծաղկային բույր, մինչդեռ «արհեստականը» բույր չի ունենում, կամ ունենում է չափազանց վառ, տհաճ բույր:

3.  Գույնը նույնպես շատ կարևոր է: Եթե մեղրը չափազանց բաց է, ապա նշանակում է մեղուներին կերակրել են շաքարավազի օշարակով: Նման մթերքը օրգանիզմին ոչ մի օգուտ չի տա:

Image result for բնական մեղրը

 

Ինչպես տարբերել բնական մեղրը «արհեստականից» տնային պայմաններում

1.   Բնական որակյալ մեղրը գդալով վերցնելիս և պտտելիս պետք է ժապավենի նման փաթաթվի գդալի վրա: Եթե այն կաթում է, ապա դա որակյալ մեղր չէ:

 

2. Կարելի է նաև մեկ ճաշի գդալ մեղրը լուծել մի բաժակ ջրում: Եթե մեղրը բնական է, ապա ջուրը կպղտորվի, սակայն նստվածք չի առաջանա, մինչդեռ հակառակ դեպքում միշտ նստվածք է լինում:

 

3.  Պարզելու համար, թե կա արդյոք մեղրի մեջ ալյուր կամ օսլա, կարելի է ջրում լուծել մեղր և այդ լուծույթին մեկ կաթիլ յոդ ավելացնել: Եթե լուծույթը կապտավուն երանգ ստանա, ապա մեղրի մեջ պարունակվում են այդ հավելանյութերը:

4.  Եթե մեղրին քացախի էսենցիա ավելացնելու դեպքում այն սկսի թշշալ, ապա մեղրը կավիճ է պարունակում:

5.  Այն նաև կարելի է կաթեցնել լուցկու ծայրին և այրել: Եթե մեղրը վառվի, ապա այն բնական է:

Related image

Բնական մեղրն «արհեստականից» տարբերելը շատ կարևոր է: Այս մթերքն օգտագործվում է ոչ միայն համի համար, այլ նաև իմունիտետի բարձրացման, ուստի մեղր գնելիս հարկավոր է շատ ուշադիր լիենլ՝ օգուտի փոխարեն վնաս չհասցնելու համար:

 

Նյութի աղբյուրը՝ sovkusom.ru

 

 

Leave A Reply

Your email address will not be published.