Դեվիդ Բեքհեմի հերթական իմիջային փոփոխությունը
Լեգենդար ֆուտբոլիստ Դեվիդ Բեքհեմը հաճախ է փոխում ոճը և սիրում է համարձակ փորձարկումներ անել: Օրերս Բեքհեմին լուսանկարել են Հոնկոնգում: Կադրերից երևում է, որ Դեվիդը ներկել է մազերը: Շատերը համոզված են, որ նա այդպես է վարվել՝ ճաղատությունը թաքցնելու համար:
Պապարացիները մեկ ամիս առաջ ֆուտբոլիստին լուսանկարել էին նաև Մայամիում: Այդ լուսանկարներում նրա մազերը բնական գույն ունեն, սակայն այնքան խիտ չեն, որքան նոր լուսանկարներում