Լավագույնները հայտնի են. Մոդրիչը` ՖԻՖԱ-ի վարկածով 2018 թ. լավագույն ֆուտբոլիստ
Լոնդոնում ընթանում է ՖԻՖԱ-ի վարկածով տարվա լավագույնների մրցանակաբաշխությունը: Պուշկաշի անվան մրցանակը բաժին է հասել «Լիվերպուլի» ֆուտբոլիստ Մուհամեդ Սալահին: 2018 թ. տարվա լավագույն գոլը նա խփել է «Էվերտոնի» դարպասը։
ՖԻՖԱ-ի վարկածով տարվա լավագույն դարպասապահ է ճանաչվել Տիբո Կուրտուան (Բելգիայի հավաքական, «Չելսի»/«Ռեալ»): Այս անվանակարգում նրա մրցակիցներն էին Ուգո Լյորիսը (Ֆրանսիայի հավաքական, «Տոտենհեմ») ևԿասպեր Շմեյխելը (Դանիայի հավաքական, «Լեսթեր»):
Տարվա լավագույն մարզչի կոչմանն արժանացել է Դիդյե Դեշամը, ով Ֆրանսիայի ֆուտբոլի ազգային հավաքականի հետ միասին դարձել էր աշխարհի 2018 թ. չեմպիոն: Այս անվանակարգում նրա մրցակիցներն էին Զլատկո Դալիչը (Խորվաթիայի հավաքական), և Զինեդին Զիդանը («Ռեալ»):
Տարվա լավագույն ֆուտբոլիստի կոչմանն արժանացել է Խորվաթիայի հավաքականի և Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Լուկա Մոդրիչը: Այս կոչման համար պայքարում էին նաև «Ռեալի» և «Լիվերպուլի» ֆուտբոլիստներ Քրիշտիանու Ռոնալդուն և Մուհամեդ Սալաը: Մոդրիչը լավագույն ֆուտբոլիստ էր ճանաչվել նաև ՈՒԵՖԱ-ի վարկածով:
Աղբյուրը Panarama.am Sport