Ֆերդինանդ Կարապետյան. «Մեծ պատասխանատվությամբ էին պատրաստվել Բաքվում կայանալիք աշխարհի առաջնությանը»

0

Ձյուդոյի Եվրոպայի չեմպիոն Ֆերդինանդ Կարապետյանը ցավում է, որ հայկական պատվիրակությունը չի մասնակցելու Բաքվում կայանալիք մարզաձևի աշխարհի առաջնությանը: Նրա խոսքերով՝ երկար էին պատրաստվել գլխավոր ստուգատեսին, սակայն ադրբեջանական կողմը հրաժարվել է ապահովել հայ մարզիկների անվտանգությունը:

Image result for Ֆերդինանդ Կարապետյան

«Եկել էինք Թբիլիսի, որպեսզի մեկնենք Բաքու՝ մասնակցելու աշխարհի առաջնությանը, սակայն ճանապարհին մեզ հայտնեցին, որ ադրբեջանական կողմն անվտանգության երաշխիքներ չի ներկայացրել և, ցավոք, մենք չենք մասնակցի գլխավոր ստուգատեսին:

Յուրաքանչյուր մարզիկի համար ցավալի է բաց թողնել նման կարևոր իրադարձությունը, քանզի մրցաշրջանի ընթացքում մեծ ծավալի աշխատանք է կատարվել: Մեծ պատասխանատվությամբ էինք պատրաստվել աշխարհի առաջնությանը և հիմա ստացվեց այսպես»,- ասել է Կարապետյանը:

Աղբյուրը՝ Panarama.am Sport

Leave A Reply

Your email address will not be published.