Քիմ Քարդաշյանն ու Քանյե Ուեսթը փոխում են իրենց բնակավայրը
Մնաս բարով, Բեվերլի Հիլզ: Քիմ Քարդաշյանն ու Քանյե Ուեսթը երեխաների հետ տեղափոխվում են ապրելու ուրիշ քաղաք:
Քանյե Ուեսթին քաշում են հարազատ վայրերը: 41-ամյա ռեփերն այս շաբաթվա սկզբին՝ Չիկագոյում համերգի ժամանակ հայտարարություն է արել:
Պետք է ասեմ Ձեզ, որ վերադառնում եմ Չիկագո եւ այստեղից ոչ մի տեղ չեմ գնա, ասել է ռեալիթի-շոուի աստղ Քիմ Քարդաշյանի ամուսինը:
Երկրպագուներն ուրախացել են, իսկ լրատվամիջոցները փորձել է պարզել այս պատմության մանրամասները: TMZ-ի փոխանցմամբ Քիմն ու Քանյեն իրենց եւ երեք երեխաների համար համապատասխան վայրն են գտել Չիկագոյում, ուր եւ պատրաստվում են տեղափոխվել:
Այժմ նրանք բնակվում են Քալիֆորնիայում եւ չեն պլանավորում վաճառել իրենց գնած անշարժ գույքը: Լոս Անջելեսից տեղափոխվելու է նաեւ Քանյեի Yeezy ապրանքանիշի գրասենյակը:
Նշենք, որ Քանյեն Չիկագոյից շատ վաղ տարիքում մոր հետ Չիկագոյից տեղափոխվել է Ատլանտա:Այդ քաղաքում է անցել նրա մանկությունը եւ կարծիք կա, որ Քանյեի եւ Քիմի դստերն անվանկոչել են քաղաքի պատվին:
Աղբյուրը՝ News.am