Նյարդերը հանգստացնող լավագույն թեյերը
allwomen.net.ua-ն ներկայացնում է նյարդերը հանգստացնող, քնի հետ կապված խնդիրների, սթրեսի դեմ պայքարի համար լավագույն թեյերը:
1. 20 գ անանուխով, 25 գ կատվախոտի արմատներով, 50 գ սուսամբարի ծաղիկներով, 50 գ բուժական երեքնուկով, 50 գ ալոճով թեյ: 2 ճ գդալ խառնուրդը եռացնել 0,5 լ ջրով: Խմել ½-ական բաժակ, ուտելուց առաջ:
2. Քունը կարգավորելու համար.
Երիցուկի ծաղիկներ՝ 1 ճ գդալ, մեղվախոտի տերևներ՝ 1 ճ գ., արևքուրիկի տերևներ՝ 0,5 ճ գ., գայլուկի կոն՝ 0,5 ճ գ.: Խառնուրդից 0,5 ճ գ. լցնել մեկ բաժակ եռացրած ջրի մեջ, փակել կափարիչով և պահել 15 րոպե: Խմել քնելուց 2 ժամ առաջ:
3. Ամուր նյարդերի համար
Խառնել 1-ական ճ գ. գայլուկի մանրացրած կոն, բուժական կատվախոտի արմատներ, անժելիկայի արմատներ, սիզախոտի արմատներ, արևքուրիկի տերևներ: 1 ճ գ. խառնուրդը լցնել 200 մլ եռացած ջրի մեջ, փակել կափարիչով և թողնել 15 րոպե: Խմել մեկ բաժակ տաք թեյը ուժեղ նյարդային հուզումի դեպքում:
4. Թեյ՝ ճանապարհից առաջ
Կատվախոտի արմատը, գայլուկի կոնը, արևքուրիկը, ուրցը խառնել հավասար չափաբաժիններով: Թերմոսի մեջ լցնել 2 ճ գ. խառնուրդ, լցնել 500 մլ եռացրած ջուր և թողնել մեկ ժամ: Խմել 0,5-ական բաժակ մեկնելուց առաջ և ճանապարհին:
5. Սթրեսի դեմ լավ միջոց
1 ճ գ. գայլուկի կոնը լցնել 1 բաժակ եռացրած ջրի մեջ, փակել, թողնել 10 րոպե: Խմել օրական 2 անգամ 0,5-ական բաժակ ուտելուց առաջ: