Մեգան Մարքլն առաջին անգամ ելույթ է ունեցել որպես թագավորական ընտանիքի անդամ
Նախօրեին Լոնդոնում՝ Քենսինգտոնյան պալատի այգում, կայացել է ճաշ՝ «Together: Our Community Cookbook» խոհարարական գրքի թողարկման կապակցությամբ։ Գրքի հեղինակներն այն կանայք են, ովքեր տուժել էին Գրենգել աշտարակում բռնկված հրդեհից, որը տեղի ունեցավ 2017թ․-ի հունիսի 14-ին։
Գրքի կազմման աշխատանքներին մասնակցել է նաև Մեգան Մարքլը, ով նաև ելույթ ունեցավ ներկաների առաջ։
«Այս գրքի վրա աշխատանքները, որոնք տարվում էին վերջին 9 ամիսներին, արվել են մեծ սիրով։ Ես Լոնդոն եմ ժամանել վերջերս ու միանգամից զգացի, որ հայտնվել եմ ջերմ ու բարի միջավայրում։Հպարտ եմ, որ կարող եմ ապրել քաղաքում, որը ներկայացնում է մշակույթների այսպիսի բազմազանություն։ Գրքի հեղինակները 12 երկրներից են, ու սա ուղղակի հիանալի է»,-ասել է Մեգանը։
Միջոցառմանը Մեգան Մարքլին աջակցելու էին եկել նաև արքայազն Հարրին ու նրա մայրը՝ Դորիա Ռագլանդը։ Սա Մեգանի առաջին պաշտոնական ելույթն էր՝ որպես արքայական ընտանիքի անդամ։
Աղբյուրը՝ Life. Panarama.am