Տիմատին երկրորդ անգամ հայր կդառնա
Ռուսական ԶԼՄ-ներում բեյբի-բումը շարունակվում է. Քսենիա Սոբչակից հետո այժմ հայտնում են, որ Տիմատիի հարսնացուն՝ 22-ամյա Անաստասիա Ռեշետովան, երեխայի է սպասում։
Զույգը չի մեկնաբանում լուրը, սակայն եթե այն հաստատվի, ապա ռեփերը երկրորդ անգամ հայր կդառնա, քանի որ նա արդեն 4-ամյա դուստր ունի նախկին սիրելիից՝ Ալյոնա Շիշկովայից։
Օրերս Տիմատիի մայրը ինստագրամում գրել էր, որ Ալիսան երազում է քույր ունենալ։
Տիմատին ու Անաստասիան հանդիպում են 2015թ.-ից, երբ միասին նկարահանվեցին «Зеро» և «Ключи от рая» տեսահոլովակներում։
Աղբյուրը՝ Life. Panarama.am