Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայային լուսանկարել են ԶԱԳՍ-ի մուտքի մոտ
Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայային լուսանկարել են ԶԱԳՍ-ի մուտքի մոտ՝ հավանական փեսացուի հետ: Պապարացիները նկատել են Արմեն Ջիգարխանյանի նախկին կնոջը Պրոխոր Շալյապինի հետ: Զույգը, ականատեսների խոսքերով, նախօրեին եղել է ԶԱԳՍ-ի՝ Գագարինի բաժանմունքում, որտեղից Վիտալինան և Պրոխորը դուրս են եկել ձեռք-ձեռքի բռնած:
Վիտալինան հաստատել է, որ այնտեղ եղել է Շալյապինի հետ, իսկ լրագրողների հարցերին, թե նա պատրաստվո՞ւմ է ամուսնանալ, պատասխանել է. «Մենք այնտեղ գործեր ունեինք: Ի՞նչ է՝ մենք պետք է հաշվետու լինենք մեր ամեն քայլի համար»: Պրոխորը հայտարարել է, որ նա և Վիտալինան ուղղակի ընկերներ են: