«Էմմի» մրցանակաբաշխությունը կհիշեն միջոցառման բոլոր հյուրերն
Լոս-Անջելեսում կայացած «Էմմի» մրցանակաբաշխությունը կհիշեն միջոցառման բոլոր հյուրերն ու ներկաները: Այն անցել է ռոմանտիկ մթնոլորտում: Ռեժիսոր Գլենն Վեյսը բեմից ամուսնության առաջարկ է արել սիրելիին:
Ռեժիսորը 2 շաբաթ առաջ կորցրել է մորը: Դուրս գալով բեմ՝ նա դիմել է հանդիսատեսին՝ ասելով. «Իմ սրտի այն մասը, որը մորս էր պատկանում, կոտրված է, և չեմ կարծում, որ երբևէ վերականգնվի: Մայրս ամեն ինչում լույսի շող էր տեսնում: Նա շատ էր սիրում իմ ընկերուհուն՝ Ջենին»:
Ապա Գլենն Վեյսը դիմել է դահլիճում նստած Ջենին. «Ես ուզում եմ, որ դու իմ կինը դառնաս»,- ասել է նա: Ջենը ծափահարությունների ներքո տվել է իր համաձայնությունը, իսկ Գլենն Վեյսը ծնկի է եկել ապագա կնոջ առջև ու նրան է նվիրել ամուսնական մատանին, որը 67 տարի առաջ Վեյսի հայրը նվիրել է նրա մորը:
Աղբյուրը՝ Life. Panarama.am