Մեսսին հերթական ռեկորդը սահմանեց, շրջանցեց Ռոնալդուին, հասավ Ռաուլին

0

Չեմպիոնների լիգայի խաղարկության խմբային փուլի մեկնարկային խաղում «Բարսելոնը» 4:0 հաշվով առավելության հասավ ՊՍՎ-ի նկատմամբ, իսկ թիմի առաջատար Լիոնել Մեսսին այդ խաղում հեթ-տրիկ գրանցեց՝ դառնալով ռեկորդի հեղինակ:

Այժմ հեղինակավոր այս մրցաշարում 31-ամյա արգենտինացու ակտիվում կա 8 հանդիպում, որոնցում նա խփել է երեք և ավելի գոլ, իսկ նրա հավերժ մրցակից Քրիշտիանու Ռոնալդուն 7 անգամ է նման արդյունք գրանցել:

Բացի այդ, Լիոնելը դարձել է Չեմպիոնների լիգայի պատմության մեջ երկրորդ ֆուտբոլիստը, ով մեկ ակումբի կազմում գոլի հեղինակ է դառնում 14 և ավելի խաղարկություններում: Մեսսին կրկնել է Մադրիդի «Ռեալի» հարձակվող Ռաուլի ցուցանիշը:

Image result for messi
Աղբյուրը՝ Panarama.am Sport

Leave A Reply

Your email address will not be published.