Ամենապահանջված մոդել 2018. Քենդալ Ջեններ
Քենդալ Ջեններն այս պահին աշխարհի ամենապահանջված մոդելն է, առանց նրա չի անցնում ոչ մի կարևոր fashion ցուցադրություն: 1,79 հասակով , սևահեր Ջեններն առաջին անգամ պոդիում բարձրացավ 14 տարեկանում՝ Forever 21 ապրանքանիշի ցուցադրության ժամանակ: Հիմա արդեն ՝ 21-ամյա Ջեններն ամենաբարձր վարձատրվող մոդելներից է : 2015-ին աղջկա կարողությունը կազմել է 10 մլն դոլար: Ջենների ծննդյան առթիվ լեգենդար Vogue ամսագիրը նրան նվիրեց հատուկ 52 էջանոց համար. «Ջենների էֆեկտ» վերնագրով: Մինչդեռ նրա ավագ քույրը՝ Քիմ Քարդաշյանը , Vogue-ի շապիկին հայտվելու համար պայքարեց մի քանի տարի՝ ի վերջո ամուսնու և Vogue-ի խմբագիր Աննա Վինտուրի մտերմության շնորհիվ կարողացավ հայտնվել այնտեղ: Ջենները գլխավոր դերում էր նաև օրերս կայացած փարիզյան Բարձր նորաձևության շաբաթվա ընթացքում:
Wnews.am-ն առանձնացրել է Քենդալի լավագույն կերպարները՝ պոդիումի վրա: