Լևոն Արոնյանի կինը մեծ ուղևորության է պատրաստվում
Հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանի կինը՝ Արիանե Կաոլին, մեծ ուղևորության է պատրաստվում: Նա պատրաստ է հեծանվով 1800 կմ տարածությունը հաղթահարել՝ «Հայաստանի մանուկներ հիմնադրամին» օգնելու համար: Ճանապարհը Արիանեն կանցնի Թուրքիայի և Իրանի միջով:
«Ուրախ եմ հայտարարել, որ սեպտեմբերի 21-ին՝ Հայաստանի անկախության օրը, հսկայական մի մարտահրավեր եմ ընդունելու. հեծանվով անցնելու եմ 1800 կիլոմետր ճանապարհ Թուրքիայի և Իրանի միջով դեպի Հայաստան, որպեսզի միջոցներ հավաքագրեմ «Հայաստանի մանուկներ հիմնադրամի» համար: Միջոցներն օգտագործվելու են գյուղական համայնքներում ապրող հայ երեխաներին որակյալ առողջապահական ֆիզիկական կրթությունը հասանելի դարձնելու համար:
Մեկնարկը տալու եմ Այասից, որտեղից Մարկո Պոլոն սկսեց իր Արևելյան արշավը: Ես լինելու եմ նշանակալի արժեք ունեցող պատմական և հնագիտական հուշարձանների մոտ: Որոշ հատվածներում, անվտանգության նկատառումներից ելնելով, ինչպես նաև տեսանկարահանման և վավերագրման համար, ինձ կուղեկցի մեկ մեքենա: «Հայաստանի մանուկներ հիմնադրամի» բոլոր երեխաները մեր ապագան են»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Կաոլին:
Աղբյուրը Panarama.am Sport