Forbes-ը հայտնել է աշխարհի ամենաբարձր վարձատրվող ռեփերի անունը
Բավական չէ, որ Ջեյ Զիի կինը՝ Բեյոնսեն չի զիջում իր դիրքերը լավագույն թոփ տասնայկներում, դեռ մի բան էլ նրա ամուսինը, պարզվում է, աշխարհի ամենաբարձր վարձատրվող ռեփերն է. Այս մասին հայտնում է Forbes-ը:
Ըստ ամսագրի, 2018 թվականին Ջեյ Զին վաստակել է մոտավորապես 76,5 մլն. դոլար: Երկրորդ հորիզոնականը զբաղեցրել է ռեփեր Շոն Կոմբսը՝ 64 մլն. դոլար շահույթով: Եռյակը եզրափակել է Քենդրիկ Լամարը, ով վաստակել է 58 մլն. Դոլար:
Թոփ տասնյակում տեղ են գտել նաեւ Դրեյքը, Դռեն, Փիտբուլը, ինչպես նաեւ մեր անկրկնելի Քիմ Քարդաշյանի ամուսին Քանյե Ուեսթը: