Հայ մարմնամարզիկները 12 մեդալ են նվաճել միջազգային մրցաշարում
Վրաստանի Բաթում քաղաքում կայացել է «Ռուսիկո Սիխարուլիձեի գավաթ» միջազգային մրցաշարը, որտեղ Հայաստանի հավաքական թիմը նվաճել է 5 ոսկե, 3 արծաթե և 5 բրոնզե մեդալներ: Տղաների հավաքականը 9 մասնակից երկրների հաշվարկում գրավել է 3-րդ տեղը։
Մեծահասակների պայքարում Արթուր Ավետիսյանը բազմամարտում գրավել է 3-րդ, օղակների վարժությունում՝ 1-ին, իսկ նժույգթափերում` 3-րդ տեղերը։ Երիտասարդների պայքարում Էրիկ Բաղդասարյանը նվաճել է 2 ոսկե մեդալ (զուգափայտեր և պտտաձող)։
Ժորա Սմբատյանը բազմամարտում 3-րդն էր, իսկ ազատ վարժությունում և օղակներում՝ 1-ինը, միայն նժույգթափերում է նա գրավել 2-րդ տեղը։ Գագիկ Խաչիկյանը երկու արծաթե մեդալ է նվաճել ազատ վարժությունում և պտտաձողերի վրա, իսկ Նարբե Հակոբյանը բավարարվել է մեկ բրոնզե մեդալով։
Աղբյուրը՝ Panarama.am Sport