Ինչպե՞ս են բջջային հեռախոսներն ազդում մարդու օրգանիզմի վրա

0
Բջջայինի օգտագործումը նպաստում է թքագեղձերի քաղցկեղի զարգացմանը
Հավանաբար, շատերն են նկատել, որ բջջայինով երկար խոսելիս ջերմության զգացողություն է առաջանում ականջում: Դա էլեկտրամագնիսական դաշտի ազդեցության հետևանք է, որն առաջացնում է հեռախոսի հաղորդիչը:

Բջջային հեռախոսն էլեկտրամագնիսական ալիքներ է ճառագայթում, որոնք մագնիսական և Էլեկտրական դաշտերի տատանումներն են: Ալիքները կարող են ազդել ցանկացած նյութի վրա՝ օրգանական և ոչ օրգանական: Հաղորդակցությունների աշխարհը տառացիորեն լի է դրանցով: Ռադիոկայանները, հեռուստահեռարձակումը, կապը անմիջական կախվածություն ունեն դրանից:

Image result for mobile

Կապի միջոցները, հիմնականում շարժական՝ ռադիոկապը, բջջային հեռախոսները (հիմնականում առաջին սերնդի), Bluetooth, Wi-Fi և WiMAXМ սարքերը փոքր ինտենսիվության միկրոալիքային ճառագայթում ունեն:

Հայտնի է, որ 1 ՄՀց բարձր հաճախականությամբ էլեկտրամագնիսական ճառագայթումը տաքացնում է մեր հյուսվածքները: Մարդու բջիջները շատ ցավոտ են արձագանքում դրան: Ինչով է հղի հյուսվածքների գերտաքացումը: Առաջին հերթին, բջիջների սպիտակուցների քայքայմամբ: Հետևանքները կարող են ամենաանսպասելի բնույթ ստանալ: Բջիջները կարող են վերածվել քաղցկեղային բջիջների, կարող են բարորակ ուռուցքներ առաջանալ, բջիջները կարող են մեռնել և ոչ միայն:

Սակայն, բջջային հեռախոսներ արտադրողները բարձրացնում են դրանց հաճախականությունը: Նրանք սկսում են աշխատել 1800 և 1900 Մհց հաճախականությամբ: Այս սանտիմետրային դիապազոնում ալիքներն անկանխատեսելի են դառնում: Դրանց ճառագայթումը հասնում է մեր մարմնին և «տաքացնում» այն, իսկ էլեկտրամագնիսական ալիքները սկսում են ազդել մարդու օրգանիզմի հյուսվածքների վրա:

Փաստացի, հեռախոսով խոսելիս նույն բնույթի էներգիա է ստացվում, որով եփվում է հավը միկրոալիքային վառարանում, այն ներթափանցում է գլխի մեջ և ազդում ուղեղի և մարդու մյուս օրգանների վրա:

Այժմ հետազոտությունները, որոնք պարզում են բջջայինների բարձր հաճախականության ճառագայթման դերը քաղցկեղի առաջացման գործում, ընթանում են մի քանի ուղղություններով:

Related image

 

Շվեդիայի գիտնականները պարզել են, որ 1 ժամ տևողությամբ բջջային խոսակցությունները 2 անգամ ավելացնում են չարորակ ուռուցքի առաջացման և զարգացման ռիսկը այն կիսագնդում, որին առավել հաճախ է մոտեցվում բջջային հեռախոսը: Պարզվել է, որ բջջայինները էական ազդեցություն են ունենում առողջության վրա, սակայն որոշ գիտնականներ պնդում են, որ եթե հաճախ չօգտագործել բջջայինը, այն չի սպառնում առողջությանը:

Հայտնի է նաև, որ բջջայինի օգտագործումն ազդում է թքագեղձերի քաղցկեղի զարգացման վրա: Պարզվել է, որ ամենօրյա խոսակցությունները բջջայինով 1,5 անգամ ավելացնում են թքագեղձերի քաղցկեղի առաջացման վտանգը, ընդ որում նորագոյացություններն ավելի շատ առաջանում են հեռավոր շրջանների բնակիչների մոտ: Այդ կախվածությունը պայմանավորված է նրանով, որ ստացիոնար անտենաների ազդանշանն այնտեղ ավելի թույլ է, ինչը ստիպում է բջջային հեռախոսների ճառագայթմանն աշխատել ամբողջ հզորությամբ:

Քաղցկեղի ուսումնասիրության ազգային ինստիտուտը բջջայինների բարձր հաճախականության ճառագայթումը համարում է ռիսկի գործոն, որն ուսումնասիրվելու է ԱՄՆ-ում ուղեղի ուռուցքների հետազոտման ծրագրով:

Վերջին տարիների դիտարկումները հանգեցրել են այն եզրակացության, որ շատ թույլ ճառագայթումը ևս կարող է կենսաբանական ազդեցություն ունենալ մարդու օրգանիզմի վրա: Հնարավոր է, որ օրգանիզմում ինչ-որ փոխազդեցություններ են տեղի ունենում միայն հատուկ հաճախականության և ինտենսիվության մակարդակի դեպքում: Ինչ վերաբերում է ճառագայթման ազդեցության մեխանիզմին, ապա այն հետևյալն է. կենսաբանական թաղանթի կենդանի բջիջներում կա պոտենցիալ, որը որոշում է նրա թափանցիկությունը տարբեր նյութերի համար: Արտաքին դաշտի հավելումը թաղանթի սեփական դաշտին, հնարավոր է, խախտում է սննդարար նյութերի մուտքը բջիջ, ինչն ի վերջո դառնում է բջջի մահվան պատճառ:

Image result for mobile

Սակայն, պարզելու համար բջջայինների վնասակարության իրական մակարդակը, հարկավոր է փորձ կատարել տասնյակ հազարավոր մարդկանց ներգրավմամբ մի քանի սերունդների կյանքի ընթացքում: Սկզբունքորեն, մենք բոլորս նման էքսպերիմենտի մասնակիցներ ենք, ուղղակի այն չի բարձրաձայնվում տնտեսական և տեխնոլոգիական որոշ պատճառներից ելնելով: Եվ քանի դեռ էքսպերիմենտի արդյունքները «ստուգվում են», կան որոշ խորհուրդներ, որոնց կարելի է հետևել նվազագույնի հասցնելու համար վտանգավոր ճառագայթումը:

խոսակցության տևողությունը չպետք է գերազանցի 1-2 րոպեն

-միացած հեռախոսն ավելի լավ է պահել պայուսակում, ոչ թե գրպանում

-ցանկալի է օգտվել բարձրաձայն կապից կամ լարային գարնիտուրայից: Ի դեպ bluetooth-ը ևս ճառագայթում ունի

-ավելի հազվադեպ օգտվել բջջայինից փակ տարածքում՝ մեքենայի մեջ կամ տանը, քանի որ ճառագայթվող ալիքները կարող են արտամղվել պատերից և ծածկերից, ինչը մի քանի անգամ ավելացնում է ճառագայթումը

-աշխատել հնարավորության դեպքում չօգտվել հեռախոսից այն վայրերում, որտեղ ազդանշանը թույլ է, քանի որ այդ դեպքում բջջային հեռախոսը փորձում է գտնել փոխադրիչ անտենա, ուստի ճառագայթումն ավելանում է մի քանի անգամ

Image result for mobile

-աշխատել հնարավորության դեպքում չօգտվել հեռախոսից այն վայրերում, որտեղ ազդանշանը թույլ է, քանի որ այդ դեպքում բջջային հեռախոսը փորձում է գտնել փոխադրիչ անտենա, ուստի ճառագայթումն ավելանում է մի քանի անգամ

-չքնել բջջային հեռախոսի մոտ

-սահմանափակել բջջայինի հասանելիությունը երեխաների համար:

 

Աղբյուրը՝  PanARMENIAN.Net 

Leave A Reply

Your email address will not be published.