Guerlain-ը ներկայացրել է նոր աշնանային դիմահարդարման հավաքածու
Աշխարհահռչակ Guerlain ապրանքանիշը հանդես է եկել աշնանային դիմահարդարման նոր հավաքածուով, որը կանանց տեսքը գրավիչ եւ կրակոտ կդարձնի: Նոր շրթներկը եւ դիմափոշին կօգնեն կանանց ցանկացած ժամանակ ունենալ տաք, ինչպես նաեւ վայրի տեսք: Այս հավաքածուն դուր կգա կանանց, քանի որ այն կօգնի ստանալ նորաոճ դիմահարդարում:
Այս ապրանքանիշը մշտապես հանդես է գալիս նորամուծություններով եւ ինքնատիպ արտադրանք է ներկայացնում կանանց համար: Այս հավաքածուն, որն աչքի է ընկնում այս տարվա թրենդային գույներով, բացառություն չէ: Guerlain-ը գիտի` ինչպես գրավել կանանց եւ նրանց առանձնացնել շրջապատից: Այս աշնանն ապրանքանիշը կենտրոնացել է շուրթերի եւ այտերի վրա: Ներկայացված շրթներկը հարմար է թե հատուկ աթիռներին մասնակցելու համար, թե պարզապես աշխատանքի գնալիս:
Աղբյուրը՝ Adies.am