Եղիսաբեթ երկրորդ թագուհին անձամբ է կազմակերպում ավագ որդու հանդիսավոր երեկույթը

0
Անգլիայի Եղիսաբեթ երկրորդ թագուհին անձամբ է կազմակերպում ավագ որդու՝ արքայազն Չառլզի 70-ամյակին նվիրված հանդիսավոր երեկույթը, որը կայանալու է նոյեմբերի 14-ին:
Image result for elizaveta 2 charls
Տոնական միջոցառումն  անցկացվելու է Բուքինհեմյան պալատում, արքայազն Չառլզի հոբելյանին նվիրված երեկույթին մասնակցելու են  Եվրոպայի արքայական ընտանիքների ներկայացուցիչները, Չառլզի մտերիմ ընկերները, այդ թվում նաև նրանք, ովքեր տիտղոսներ չունեն:
Եղիսաբեթ երկրորդ թագուհին այդ օրը հանդիսավոր ելույթ է ունենալու, նրա կողքին է լինելու    ամուսինը՝ արքայազն Ֆիլիպը, որը հազվադեպ է մասնակցում նման միջոցառումների:
Այդ օրը ցուցադրվելու է նաև արքայազն Չառլզի նոր դիմապատկերը, իսկ բրիտանական հեռուստաընկերությունները ֆիլմեր են ցուցադրելու՝ հոբելյարի ու նրա ընտանիքի մասին:

Աղբյուրը՝ Life. Panarama.am 

Leave A Reply

Your email address will not be published.