«Lister» ընկերությունը ցուցադրել է աշխարհի ամենաարագ ավտոմեքենան
Ռետրո ոճի սպորտային ավտոմեքենաների արտադրությամբ զբաղվող բրիտանական «Lister» ընկերությունը ցուցադրել է աշխարհում ամենաարագ սլացող ամենագնացի կադրերը և հայտարարել է, որ արդեն ընդունվում են պատվերներ՝ ընդամենը 250 նմուշի համար:

Աշխարհի ամենաարագ ամենագնացը կոչվում է « Lister LFP » և ստեղծվել է « Jaguar F-Pace SVR » -ի հիմքով: Ավտոմեքենան ժամում 322 կմ է հաղթահարում և ավելի արագընթաց է, քան «Lamborghini Urus»-ը, որի մաքսիմալ արագությունը 305 կմ/ժամ է:

«Lister LFP» -ն 680 ձիաուժ ունի: Հզոր շարժիչի շնորհիվ ամենագնացը ժամում 100 կմ արագության ցուցիչը սահմանում է 4,3 վայրկյանում:

Աղբյուրը՝ Life Panarama.am