Հյուսիսային պողոտայում տեղի կունենա «Պանրի փառատոն»
«Պանրի Փառատոն»-ը քաղաքային միջոցառում է, որի ընթացքում կներկայանան տեղական և ոչ միայն պանրի արտադրողներ, հանրային սննդի կետեր, գինու և գարեջրի գործարաններ:
Փառատոնը կկայանա Երևանի Հյուսիսային պողոտայում սույն թվականի Սեպտեմբերի 15-ին:
Այս տարի փառատոնը կկայանա առաջին անգամ Երևանի սրտում:
Արդյո՞ք տեսել եք զբոսաշրջիկներ Հյուսիսային պողոտայում հաց ու պանրով զբոսնելիս: Կազմակերպիչները համոզված են, որ միջոցառումը, որը լինելուէ շարունակական, յուրահատուկ կոլորիտ և համ կտա քաղաքային միջոցառումներին։
Միջոցառումն ունի ոչ միայն մշակութային նշանակություն, այլև նպաստելու է տեղական արտադրանքի ներկայացմանը և արտահանմանը:
Փառատոնի կազմակերպիչները պատրաստվում են հյուրընկալել Հայաստանում պանրի արտադրությամբ զբաղվող, ինչպես նաև ներմուծող գործարանների, գինու և գարեջրի գործարանների, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների, ովքեր քարոզում են առողջ ապրելակերպ, էկոլոգիապես մաքուր սնունդ և նախընտրություն են տալիս տեղական արտադրանքին։
Մասնակության համար պետք է զանգահարել հետևյալ հեռախոսահամարներով՝
044 24 44 00 կամ 041 19 18 10:
Աղբյուրը՝ Mashroom.am