BMW ընկերությունն սկսել է պատվերներ ընդունել
BMW ընկերությունն սկսել է պատվերներ ընդունել մի ավտոմեքենայի համար, որն արտադրելու է 2020 թվականին: iX3 էլեկտրամոբիլը ամենագնաց է, նախնական վաճառքը Նորվեգիայում է կայանալու: Հենց Նորվեգիայի քաղաքացիներից էլ BMW-ն այժմ ընդունում է ապագա ավտոմեքենայի պատվերները:
BMWiX3 էլեկտրամոբիլի նախատիպը ցուցադրվել է գարնանը՝ Պեկինում: Նոր ավտոմեքենան ցուցադրված նմուշի նմանությամբ է լինելու: Այն օժտվելու է eDrive համակարգով, իսկ մեկ լիցքավորմամբ հաղթահարելու է 400 կմ:
Աղբյուրը՝ Life. Panarama.am