Հայտնի են «Դեպի Մանկական Եվրատեսիլ» նախագծի հաղորդավարների անունները
Հայտնի են «Դեպի Մանկական Եվրատեսիլ» նախագծի հաղորդավարների անունները
«Դեպի Մանկական Եվրատեսիլ» նախագծի մեկնարկին մնացել են հաշված օրեր:
Տոնական երեք հաղորդումները կվարեն «Մանկական Եվրատեսիլ» երգի մրցույթի 2011-ի և 2015-ի հայաստանյան ներկայացուցիչներ Դալիթան և Միկան: Այժմ նրանք միասին կլինեն «Դեպի Մանկական Եվրատեսիլի» բեմում:
Օրեր առաջ Հանրային հեռուստաընկերությունում տեղի ունեցած վիճակահանության արդյունքում հայտնի դարձավ, թե որ կիսաեզրափակչում հանդես կգա մասնակիցներից յուրաքանչյուրը:
Սեպտեմբերի 9-ին առաջին կիսաեզրափակիչ փուլում մասնակիցները հանդես կգան հետևյալ հերթականությամբ.
- Աննա
- Արփի
- Նարե Էլիզբարյան
- Գոռ X
- Վարդան Մարգարյան
- 1+1
- Էլիզա
- Անի
- Մարիա Պետրոսյան
- L.E.V.O.N
- Լիա
Սեպտեմբերի 16-ին կայանալիք երկրորդ կիսաեզրափակչում մասնակիցները ելույթ կունենան հետևյալ հերթականությամբ.
- Սաթի
- Սերժ Առաքելյան
- Սիլվա Գրիգորյան
- Յուրահատուկ
- Վովա
- Լիլի
- Սեկունդա
- Մելիսա
- Վահագն Մեսրոբյան
- Էրիկ
- Անահիտ Առաքելյան
«Դեպի Մանկական Եվրատեսիլ» նախագծի առաջին կիսաեզրափակիչը Առաջին ալիքի ուղիղ եթերում կլինի սեպտեմբերի 9-ին՝ ժամը 19:45-ին: Երկրորդ կիսաեզրափակիչը՝ սեպտեմբերի 16-ին, իսկ եզրափակիչը՝ սեպտեմբերի 23-ին:
Աղբյուրը՝ Օրակարգ լրատվական ծառայություն