Մրգերը մեր սննդակարգի հաճելի մասն են

0

Մրգերը մեր սննդակարգի հաճելի մասն են:

Օրվա ընթացքում անհրաժեշտ քանակությամբ միրգ ուտելով նվազեցնում ենք  2-րդ տեսակի շաքարախտի, քաղցկեղի որոշ տեսակների, ճարպակալման, սիրտ-անոթային հիվանդությունների և փորկապության հավանականությունը: Եթե ուզում եք ունենալ ամուր առողջություն և հնարավորինս երկար երիտասարդ մնալ, ապա բացահայտեք մրգերի  օգտակար հատկությունները՝

Խնձորի հյութը օրգանիզմի համար օգտակար հյութերից մեկն է: Այն պարունակում է թթուներ, B1, B2, պրովիտամին A, B6, E, PP. P, K վիտամիններ, կարոտին, երկաթի աղեր, մագնեզիում, կալիում, նատրիում, կալցիում: Խնձորի հյութը
ամրապնդում է սիրտը, ստամոքսը, լյարդը, աղիները, բարելավում է ախորժակը:

 

Նարինջը  հարուստ  վիտամին C-ի բարձր պարունակությամբ: Այն պարունակում է վիտամիններ C, B1, B2, PP: Նրա հիմնական արժանիքներից մեկը ցածր կալորիականությամբ հյութ լինելն է: Այն գրգռում է ախորժակը  և բարելավում մարսողությունը։

 

Դեղձը  պարունակում է մեծ քանակությամբ բջջանյութ և քիչ կալորիաներ,  այն նիհարելու լավագույն միջոցներից է: Այս միրգն իր մեջ պարունակում է նաև մեծ քանակությամբ կարոտին, որն էլ խոչընդոտում է քաղցկեղի և սրտի հիվանդությունների առաջացմանը: Դեղձը հարուստ է նաև ֆոսֆորով և մագնիումով, որը բարելավում է հիշողությունը և բարձրացնում աշխատունակությունը։

Image result for mrger deghz xaxox

Խաղողը  շատ օգտակար է  սրտի, լյարդի և թոքերի հիվանդությունների ժամանակ: Այն հարուստ է վիտամիններով: Խաղողն իր մեջ պարունակում է օրգանիզմին անհրաժեշտ գրեթե բոլոր օգտակար նյութերը, այդ թվում՝ երկաթ, կալիում, կալցիում և այլն:

 

Գերադասելի է ուտել սեզոնային մրգեր: Ջերմային մշակման ենթարկվելով ` մրգերը կորցնում են շատ վիտամիններ, նախընտրելի է ուտել  թարմ վիճակում:

Image result for mrger

Leave A Reply

Your email address will not be published.