Ալեսանդրո Դել Պիեռոն քննադատել է Քրիշտիանու Ռոնալդուին
Իտալիայի ֆուտբոլի ազգային հավաքականի և Թուրինի «Յուվենթուսի» նախկին հարձակվող Ալեսանդրո Դել Պիեռոն քննադատել է Քրիշտիանու Ռոնալդուին, ով ներկա չէր Մոնակոյում կայացած ՈՒԵՖԱ-ի միջոցառմանը: Այդ օրը տարվա լավագույն ֆուտբոլիստի կոչումը, ՈՒԵՖԱ-ի վարկածով, բաժին հասավ «Ռեալի» կիսապաշտպան Լուկա Մոդրիչին:
«Հասկանում եմ Քրիշտիանուին, բայց Մոդրիչն իսկապես արժանի էր մրցանակին, քանի որ նա Խորվաթիայի հավաքականի կազմում և մադրիդյան թիմում ահռելի աշխատանք է կատարել: Ինքս էլ կտխրեի, եթե լինեի Ռոնալդուի փոխարեն, սակայն ներկա չլինել ՈՒԵՖԱ-ի միջոցառմանը, դա արդեն աններելի է: Նա չափն անցնում է»,- ասել է Դել Պիեռոն:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 24-ին Լոնդոնում կկայանա ՖԻՖԱ-ի լավագույնների մրցանակաբաշխությունը: Տարվա լավագույն ֆուտբոլիստ անվանակարգում կպայքարեն Քրիշտիանու Ռոնալդուն, Լուկա Մոդրիչն ու Մուհամեդ Սալահը:
Աղբյուրը՝ Sport. Panarama.am