Մեղրը ժողովրդական բժշկության մեջ համարվում է ստամոքսի բարեկամը

0

Մեղրը օրգանիզմը պաշտպանում է քաղցկեղից և սրտի հիվանդությունից: Բանն այն է, որ մեղրը պարունակում է սննդային հզոր հակաօքսիդիչներ՝ ֆլավոնոիդներ: Բժիշկներն ասում են, որ եթե սրտային հիվանդները 1-2 ամիսում ընդունեն օրական 50 գրամ մեղր, ապա նրանց առողջական վիճակն անպայման կլավանա:

Image result for meghr
Մեղրը ժողովրդական բժշկության մեջ համարվում է ստամոքսի բարեկամը: Դրանով կարելի է բուժել ստամոքսի և տասներկումատնյա աղիի խոցը և աղեստամոքսային համակարգի այլ հիվանդություններ: Օրինակ խոցային հիվանդության դեպքում խորհուրդ է տրվում տաք ջրով լուծած 30 գ մեղր ընդունել առավոտյան, 40 գ՝ ցերեկը և 30 գ երեկոյան՝ ուտելուց 1,5-2 ժամ առաջ կամ 3 ժամ հետո: Մեղրն ունի ընդգծված հականեխիչ ներգործություն, և եթե այն առավոտյան անոթի վիճակում կանոնավոր կերպով օգտագործեք՝ կկանխարգելեք ստամոքսաբորբը, խոլեցիստիտը և պանկրեատիտը: Արագ անցնելով աղեստամոքսային համակարգով՝ մեղրը սպանում է վնասակար մանրէները և նպաստում ստամոքսի լորձաթաղանթի վերքերի ապաքինմանը:
Մեղրն անփոխարինելի է մրսածության ժամանակ: Սովորաբար այն լուծում են կաթի մեջ (մեկ ճաշի գդալ մեղրը՝ մեկ բաժակ տաք կաթում) կամ խառնում կիտրոնի հյութի հետ (0,5-1 կիտրոն՝ 100 գ մեղրի հետ): Շատերն են լսել մեղր լցրած բողկի մասին: Լավ լվացած բողկի վերին՝ լայն մասում պետք է փորել և լցնել 2 գդալ հեղուկ մեղր:

Ապա թղթով ամուր փակեք և թողեք 3-4 ժամ թրմվի: Այդ թուրմը պետք է ընդունել օրական 3-4 անգամ՝ մեկական թեյի գդալ, մինչև ուտելը, նաև՝ քնելուց առաջ:
Մեղրն օգնում է կարգավորել արյան մեջ շաքարի քանակը: Չնայած թե մեղրը, թե շաքարը քաղցրահամ են և գլյուկոզա ու ֆրուկտոզա են պարունակում՝ հենց մեղրն է կատարյալ սնունդ համարվում լյարդի համար, քանի որ ֆրուկտոզայի և գլյուկոզայի հարաբերակցությունը դրանում գրեթե հավասար է:
Մեղրն ազատում է մաշկային հիվանդություններից և պայքարում օրգանիզմի ծերացման դեմ: Երբ մաշկի վնասված մասերին մեղր եք քսում՝ արյան հոսքն արագանում է, վերքն ասես մաքրվում է, ինչը լավացնում է բջիջների սնունդը և սպանում մանրէները: Երեկոյան կարելի է լվացվել մեղրաջրով (1 ճաշի գդալ մեղրը՝ 2 բաժակ տաք ջրում): Այն մաշկը դարձնում է թավշյա, հարթում է կնճիռները: Մյուս բաղադրիչների շնորհիվ էլ մեղրը խոնավացնում և սնում է մաշկը:

Related image

Մեղրը հրաշալի պրոբիոտիկ է: Այն լավացնում է մարսողությունը և վերականգնում օրգանիզմի օգտակար միկրոֆլորան, քանի որ ներառում է վեց տեսակի լակտոբացիլ և չորս տեսակի բիֆիդոբակտերիա:
Մեղրը բնական հակադեպրեսանտ է: Համարվում է, որ այն մարդիկ, ովքեր մեղր են ուտում առավոտյան, ավելի հեշտ են հաղթահարում մշտական հոգնածության համախտանիշը, որով վերջերս առանձնապես տառապում են խոշոր քաղաքների բնակիչները: Նրանք նվազ ագրեսիվ են, գրգռված և ավելի պաշտպանված՝ սթրեսային իրավիճակներից:

Որքան մեղր ուտել
Մեծահասակ մարդը կանխարգելիչ նպատակներով կարող է ուտել օրական 60-100 գ մեղր՝ բաժանելով 4-6 մասի: Երեխաների համար այդ չափաբաժինը պետք է կրկնակի քչացնել: Օրն ավելի լավ է սկսել ընդամենը մեկ թեյի գդալ մեղրից՝ լուծված 100 գ տաք ջրում (եռման ջրում մեղրը կորցնում է բուժական հատկությունները): Այդ մեղրային ըմպելիքը խորհուրդ է տրվում օգտագործել անոթի, նախաճաշից 30 րոպե առաջ՝ մինչև ատամները մաքրելը:

Related image

Leave A Reply

Your email address will not be published.